15/08/2023 00:00
«Դատարանը չէ Արմենին ազատողը, հետևաբար, նիստից ակնկալիք լինել չի կարող»․ Արմեն Աշոտյանի կալանքի հարցով դատական նիստն ավարտվեց, որոշումը դեռ հայտնի չէ
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը րոպեներ առաջ դուրս եկավ Հակակոռուպցիոն դատարանի շենքից, որտեղ ընթանում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի հարցի քննությունը։
Փաստաբանը լրագրողներին հայտնեց, որ դատական նիստն ավարտվել է, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
«Սպասում ենք դատական ակտը կայացնելուն։ Հրապարակման ժամը չի նշվել․ կարող է՝ մեկ ժամից լինի, կարող է՝ 5 ժամից»,- ասաց նա։
Փաստաբանը շեշտեց՝ դատարանից ակնկալիքներ չունեն, որոշում կայացնողը դատարանը չէ։
«Ոչ մի ակնկալիք՝ դատարանից։ Դատարանը չէ Արմենին ազատողը, հետևաբար, նիստից ակնկալիք լինել չի կարող»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։