15/08/2023 13:26
Տիգրան Ավինյանը կտրեց բարեկարգված բակի կարմիր ժապավենը (Տեսանյութ)
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Շենգավիթում ներկա է եղել հերթական բարեկարգ և հարմարավետ բակի բացմանը, այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
«Այն, որ Երևանի բակերը պետք է նախատեսված լինեն բնակիչների համար և ծառայեն նրանց հանգստին ու երեխաների ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք։ Որպես արդյունք՝ միայն Շենգավիթում իրականացվող նախագծերը բարեկարգ կդարձնեն ավելի քան 100 բակային տարածք, որից 35-ը՝ այս տարվա ընթացքում։
Մեր ծրագրի կարևոր նախապայմանը Երևանի համաչափ զարգացման սկզբունքն է, ինչի շնորհիվ Աերացիա թաղամասում ևս բոլոր բակերը շուտով հարմարավետ ու բարեկարգ տեսք կունենան։
Այս տարի 200-ից ավելի ավտոտնակներով փակված անհարմար բակեր փոխարինվել և փոխարինվում են խաղահրապարակներով, ֆուտբոլի խաղադաշտերով և հարմարավետ պայմաններով։
Բակերի վերանորոգման ծրագիրը մենք շարունակելու ենք և ավարտին հասցնելու, հուսով եմ՝ գալիք հնգամյակում», - գրել է նա։