15/08/2023 15:44
Լիոնել Մեսսին ոտնաթաթի վնասվածք է ստացել
Աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ոտնաթաթի վնասվածք է ստացել ամերիկյան «Ինտեր Մայամիի» մարզման ժամանակ, հաղորդում է RMC Sport-ը։ Նա ստիպված է եղել լքել մարզումը Ֆիլադելֆիայում։
«Եթե ծանր վնասվածք լիներ, բոլոր խաղացողները շոկի մեջ կլինեին, բայց ամեն ինչ կարգին է։ Կարծում եմ՝ ոչ մի ահավոր բան չկա»,- ասել է թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն։