15/08/2023 20:30
Հոգեպես առողջ մարդու համար սարսափելի է դարձել Եվրոպա այցելելը՝ այնտեղ տարածված այլասերվածության պատճառով․ Նարիշկին
Հոգեպես առողջ մարդու համար այսօր սարսափելի է դարձել Եվրոպա այցելելը՝ այնտեղ տարածված այլասերվածության պատճառով, Միջազգային անվտանգության մոսկովյան 11-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ արձագանքելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ձևակերպմանը, որում նա Եվրոպան համեմատել էր «ծաղկած այգու», իսկ մնացած աշխարհը՝ «ջունգլիների» հետ։
«Կցանկանայի բացել եվրոպական գլխավոր դիվանագետի աչքերը․ հոգեպես ու ֆիզիկապես առողջ մարդու համար իրականում տհաճ է, իսկ երբեմն նույնիսկ սարսափելի է Եվրոպա այցելելը՝ այնտեղ տարածված բազմատեսակ այլասերվածության պատճառով»,- ասել է Նարիշկինը։