15/08/2023 15:50
Եթե ձեզ դուր չի գալիս, թե ինչպես եմ հագնվում՝ ձեր խնդիրն է. Անահիտ Սիմոնյանն անդրադարձել է իր հասցեին հնչած քննադատություններին
Սուպեր Սաքոյի գրկում կիսամերկ, ինչ-որ տղամարդու գիրկը նստած պարելու մասին հրապարակումներից ու տեսանյութի տարածումից հետո երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինսթագրամի իր էջում հրապարակել է տեսանյութի իր տարբերակը։
Այստեղ երևում է, որ պարի ընթացքում տղամարդու ծնկներին ոչ թե ինքն է, այլ իր պայուսակը։
Սթորի բաժնում երգչուհին նաև արձագանքել է հրապարկմանը հետևած մեկնաբանություններին՝ նշելով, որ լրատվամիջոցները վատ լույսի ներքո ապատեղեկատվություն են տարածել։
«Եթե ձեզ դուր չի գալիս, թե ինչպես եմ հագնվում, դա ձեր խնդիրն է։ Պարտավոր չեմ հագնվել կամ վարվել այնպես, ինչպես ձեզ է դուր գալիս, հատկապես, երբ ձեզ չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչել։ Յուրաքանչյուրը պետք է ապրի իր կյանքն այնպես, ինչպես ուզում է, հագնվի այնպես, ինչպես իրեն դուր է գալիս, շփվի այն մարդկանց հետ, ում հետ ուզում է։ Եթե իմ կյանքում տղամարդ հայտնվի, ապա հավատացեք, դուք նրան երբեք իմ ինսթագրամի էջում չեք տեսնի»,-գրել է նա։