15/08/2023 13:36
ՀՀ-ն կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների զարգացումը և հաստատակամ է ամրապնդելու համագործակցությունը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ Ազգային տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:
Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների զարգացումը և հաստատակամ է ամրապնդելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և որակապես նոր մակարդակի բարձրացնել մեր երկու երկրների հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ հետագա բարգավաճում և առաջընթաց»: