15/08/2023 21:20
Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ ԱԽ կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի միջանցքը․ ՀՀ իշխանությունների մտքով անգամ չպիտի անցնի մտնել նման առևտրի մեջ․ Վարդան Օսկանյան
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը համարում է, որ ժամանակը հասունացել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստ գումարելու պահանջ բարձրացնելու համար, սակայն նիստում կարող են լինել այլ զարգացումներ, «ուստի ՀՀ պատվիրակությունը Նյու-Յորքում պետք է կարողանա հսկողության տակ պահել ամբողջ գործընթացը, որ այն հանկարծ Հայաստանի ձեռքերից դուրս չգա»։
Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ Վարդան Օսկանյանը նշել է նաև ամենամեծ վտանգի մասին։
«Հավատացեք, Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ ԱԽ կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, ամրագրելու դիմաց բացել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը կմտնի նման առևտրի մեջ»,- շեշտել է Օսկանյանը՝ չբացառելով, որ այդ դեպքում Հայաստանի վրա ճնշումներ կբանեցվեն միջազգային հանրության կողմից՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայում արած հայտնի հայտարարությանը։
«Հանկարծ Հայաստանի իշխանությունների մտքով նույնիսկ չանցնի՝ մտնել նման առևտրի մեջ։ Սա վերջ կդնի ամեն ինչին»,- զգուշացրել է Վարդան Օսկանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում