15/08/2023 21:36
Բելառուսը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ վերսկսել անվտանգության շուրջ երկխոսությունը
Բելառուսը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ վերսկսել անվտանգության շուրջ երկխոսությունը՝ համաշխարհային նոր պատերազմի բռնկումը կանխելու համար, Միջազգային անվտանգության մոսկովյան 11-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Բելառուսի ՊՆ Վիկտոր Խրենինը։
«Մենք միշտ պատրաստ ենք քննարկել միջազգային անվտանգությանը վերաբերող ցանկացած արդիական հարց։ Ակնհայտ է, որ երկխոսությունը պետք է վերսկսվի հենց հիմա, քանի դեռ ելք կա փակուղուց և քանի դեռ չի սանձազերծվել հերթական համաշխարհային պատերազմը»,- ասել է Խրենինը՝ հույս հայտնելով, որ իրենց ուղերձը լսելի կլինի աշխարհի համար։