15/08/2023 14:11
Իսպանիան կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու
Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու:
Այս մասին հայերեն գրառում է հրապարակվել Ռուսաստանի Դաշնությունում Իսպանիայի դեսպանատան X սոցցանցի պաշտոնական էջում:
«Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունն (AECID) ակտիվացնում է իր՝ «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» (Acontraelhambre) մարդասիրական ակցիան՝ օգնելու 1000 մարդու, որոնք տեղահանվել են Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մոտ 250 ընտանիք կստանա դրամական, հոգեբանական և սոցիալական աջակցություն: