16/08/2023 20:50
Կաղինի կիրառումը բժշկության մեջ
Կաղինի (պնդուկ) օգտակարությունն ու դրա բարձր սննդային արժեքը վաղուց հայտնի են։ Նախ, այն սպիտակուցների և ճարպերի բարձրորակ աղբյուր է, որոնք մարսողության ավելի մեծ աստիճան ունեն, քան կենդանական ծագում ունեցող այլ մթերքներ:
Մթերքի 100 գ-ը պարունակում է սպիտակուցի օրական նորմայի 20%-ը, դրա մեջ ավելի շատ երկաթ կա, քան մսի մեջ։ Կաղինը պարունակում է օմեգա-6 և օմեգա-9 ճարպաթթուներ, մակրոէլեմենտներ, ինչպիսիք են ֆոսֆորը, կալիումը, ֆտորը, մագնեզիումը, կալցիումը: Այն հարուստ է երկաթով, յոդով, ֆտորով, քրոմով և B, A, E խմբերի վիտամիններով և C վիտամիններով: Կազմում պարունակվող հակաօքսիդանտները բարձրացնում են իմունիտետը, պահպանում մարմնի տոնուսը: Բաղկացած է սպիտակուցներից, ճարպերից, ածխաջրերից և սննդային մանրաթելից: Սննդային արժեքը 100 գ-ի համար կազմում է 651 կկալ.
սպիտակուցներ՝ 15 գ
ճարպեր՝ 61,5 գ
ածխաջրեր՝ 9,4 գ
դիետիկ մանրաթել՝ 5,9 գ
ջուր՝ 5 գ
Ժամանակակից բժիշկները խորհուրդ են տալիս պնդուկը ներմուծել սննդակարգ։ Դա հիմնավորվում է նրանով, որ դրա մեջ պարունակվող ճարպերն օգտակար են սրտի համար, ամրացնում են անոթների պատերը, իջեցնում խոլեստերինի մակարդակը, օգնում են կանխարգելել հիպերտոնիան և այլ հիվանդությունները։ Կաղինի մեջ պարունակվող օգտակար նյութերը կանխում են ուռուցքաբանական հիվանդությունների զարգացումը և աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների առաջացումը։
Վիտամին B5-ն աջակցում է մակերիկամի կեղևի գործառույթներին, կանխում է լորձաթաղանթի վնասումը: Վիտամին E-ն դրականորեն է ազդում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա, իսկ քրոմը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Երկաթի մեծ քանակությունը օգնում է լրացնել դրա պակասը սակավարյունության և շրջանառու համակարգի այլ հիվանդությունների հակված մարդկանց մոտ:
Բարձր կալորիականության և միկրոէլեմենտներով հագեցվածության պատճառով անհրաժեշտ է վերահսկել սննդակարգում կաղինի քանակը։ Հատկապես զգույշ պետք է լինեն ալերգիա և ավելորդ քաշ ունեցողները։ Չափից ավել օգտագործումը կարող է հանգեցնել գլխացավի:
Սննդաբանները նշում են, որ պնդուկը ալերգեններ է պարունակում: Եթե առաջին անգամ եք այն փորձում, սահմանափակվեք մի քանիսով՝ սպասելով օրգանիզմի վրա ունեցած ազդեցությանը: Այն նաև շատ կալորիական է, առանց առողջությանը վնասելու, կարող եք օգտագործել օրական 30-50 գրամից ոչ ավելի։
Բժշկության մեջ պնդուկը հայտնի է որպես իմունիտետը բարձրացնող և օրգանիզմը վիտամիններով համալրող միջոց։ Այն նաև կենտրոնական նյարդային համակարգը կայունացնելու հիանալի միջոց է․ օգնում է լուծել քնի և էմոցիոնալ կայունության հետ կապված խնդիրները։ Ավանդական բժշկությունն ակտիվորեն օգտագործում է կաղինի կճեպը տարբեր թուրմեր պատրաստելու համար, որոնք օգնում են կարգավորել արյան ճնշումը: Ծառի կեղևն օժտված է ջերմիջեցնող և հակասեպտիկ հատկությամբ։ Իսկ ձվի սպիտակուցի ու կաղինի կարագի համադրությունն օգնում է այրվածքներին։
Այն ունի բարերար ազդեցություն հոդերի վրա, նպաստում է մաշկի ապաքինմանը, կանխում է մարսողական համակարգի հիվանդությունները։ Հաճախ այն խորհուրդ է տրվում օգտագործել շաքարային դիաբետով հիվանդների համար։
Պնդուկը կանխում է արյան մեջ խոլեստերինի աճը, լավացնում է մաշկի, մազերի, եղունգների վիճակը, մեծացնում է ուղեղի ակտիվությունը, նպաստում է մկանների ձևավորմանը: Այն օգտակար է նաև հղիություն պլանավորելիս, քանի որ հարուստ է ֆոլաթթվով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։