16/08/2023 13:53
Ադրբեջանը հայտարարել է հայ զինծառայողի ձերբակալման մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «երկրի տարածք հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի մասին»։
Գերատեսչությունից հայտնել են, որ մեկ զինծառայող ձերբակալվել է։
Նշենք, որ այսօր Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր, օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։