16/08/2023 18:24
Աբխազիայի նախագահին վիրահատել են Մոսկվայում
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան վիրահատվել է Մոսկվայում, այդ մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Աբխազիայի ղեկավարը առողջական վիճակի վատացման պատճառով դիմել էր բուժհաստատություն, պարզվել էր, որ նրա առողջական վիճակի վատացման պատճառը միզաքարային հիվանդության սրումն էր։
«Մանրակրկիտ հետազոտությունից ու ախտորոշումից հետո կատարվել է վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել, նախագահի առողջությանն ու կյանքին վտանգ չի սպաառնում։ Վերականգնման փուլը կտևի մի քանի օր, որից հետո Ասլան Բժանիան կշարունակի իր այցը ՌԴ»,- նշված է Աբխազիայի ղեկավարրի մամուլի ծառայության հաղորդագրությունում։