16/08/2023 12:40
Եթե Սուրեն Պապիկյանն ամուսնանար, որպես պատմության ուսուցիչ նույնպես այդքան նվիրատվությո՞ւն կստանար. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ կոռուպցիայի խրախուսում…
Ի պատասխան «Երկիր» լրատվամիջոցի հարցման, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարագրած 105.000 դոլարը ի՞նչ ծագում ունի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատասխանել է, որ այդ գումարը նախարարի հարսանեկան նվիրատվություններն են, ուստի այն համարվում է օրինական եկամուտ, այլ ոչ՝ կոռուպցիա։
Ծափահարություններ։ Իսկ ի՞նչ է կարծում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, եթե Սուրեն Պապիկյանն ամուսնանար, որպես պատմության ուսուցիչ նույնպես այդքան նվիրատվությո՞ւն կստանար։
Այսպիսով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խրախուսում և հովանավորում է կոռուպցիան․ «Ցանկացած ձևով հասիր պաշտոնի և հարստացիր՝ նվիրատվություններ ստանալով»։
Խորհուրդ բոլոր կաշառակեր պաշտոնյաներին․ ցանկացած հարց լուծելու համար, դիմացինից ոչ թե կաշառք պահանջեք, այլ պահանջվող գումարը ձևակերպեք որպես նվիրատվություն։
Հ․Գ․ Ի՞նչ կարծիքի է կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարող «Թրանսփարենսի ինթերնեշնլ » ՀԿ-ն»։