16/08/2023 20:36
Թալիբներն Աֆղանստանում արգելել են քաղաքական բոլոր կուսակցությունների գործունեությունը
Թալիբների արդարադատության նախարար Աբդուլ Հաքիմ Շարայը, ելույթ ունենալով «Կառավարության պատասխանատվությունը ժողովրդի առաջ» հեռուստածրագրում, հայտարարել է, որ կուսակցությունների քաղաքական գործունեությունը երկրում ամբողջությամբ արգելված է, հաղորդում է Aamaj News-ը։
«Քաղաքական կուսակցությունների գործունեությունը չի համապատասխանում շարիաթի սկզբունքներին, չի բխում ազգի և ժողովրդի շահերից»,- ասել է նա։
Մինչ թալիբների կողմից Աֆղանստանում իշխանությունը գրավելը, երկրի արդարադատության նախարարությունում գրանցված էր 73 քաղաքական կուսակցություն։ Թալիբների իշխանության գալուց հետո քաղաքական կուսակցությունների առաջնորդների մեծ մասը լքել է Աֆղանստանը և այժմ ապրում է այլ երկրներում։