16/08/2023 13:30
Դասագրքերի՝ Արցախ ներկրման հարցը դեռ անորոշ է. Փոխնախարար
Մենք ունենալու ենք նախորդ տարվա ծրագիրը և, պարզապես, ելնելով իրավիճակից, որոշ դպրոցներում պետք է ցուցաբերենք լոկալ մոտեցումներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
«Ելնելով տեղանքից, դպրոցից, տեղափոխության հետ կապված խնդիրներից՝ որոշ բաներ փոխվելու են, միանշանակ: Դասագրքերի, գրենական պիտույքների խնդիրներ դեռ կան: Պայուսակների հարցում խնդրի լուծումն իր վրա է վերցրել «Հայ կրթական հիմնարկությունը» և տեղում պայուսակներ կկարի: Տարբեր արձագանքներ կան այս հարցում: Բոլորը նույն հնարավորություններն ունեն, և այդ մինիմալ հնարավորություններից պետք է քաղենք մաքսիմալը: Ծրագիրը 1-ին դասարանցիների համար է, և ծնողն ինքն է որոշում` պե՞տք է այդ պայուսակն իր երեխային, թե՞ ոչ. որևէ մեկը նրան պարտադրելու իրավունք չունի: Եթե հնարավոր լինի, 2-րդ, 3-րդ դասարաններում սովորող կարիքավոր երեխաների համար ևս ձեռք կբերենք այդ պայուսակներից: Առաջին դասարանցիների համար Այբբենարաններ պետք է հավաքենք երեխաներից և տրամադրենք նրանց։ Դասագրքրերը կհավաքվեն դպրոցներում»,-նշել է Մ. Համբարձումյանը: