16/08/2023 10:06
ԵԽ պատգամավորը Բորելից պահանջել է պատասխան ստանալ Ադրբեջանից ԵՄ դիտորդների վրա կրակելու վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել է անհապաղ պատասխաններ ստանալ Ադրբեջանից Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների վրա կրակ բացելու վերաբերյալ։ Այս մասին վերջինս գրել է թվիթերի իր միկրոբլոգում.
«Դա անընդունելի է։ Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը և հնարավոր խաղաղությանը, նման միջադեպեր տեղի չէին ունենա»: