Ում կամ ինչի ենք սպասում… ․Կամո Աթայան

16/08/2023 16:22

Ում կամ ինչի ենք սպասում… ․Կամո Աթայան


Վերջին մի քանի ամիսներին Արցախ-Հայաստանի և հայ ազգի ապագայով մտահոգ մարդկանց մոտ նկատելի է բարոյահոգեբանական ընդգծված դիսկոմֆորտ: Բանն այն է, որ մտածող էակը յուրաքանչյուր տեղի ունեցող գործընթաց ցանկանում է վերլուծել բանականության և իրականության շրջանակներում՝ հենվելով փորձի և գիտության վրա:

Այն, ինչ մեր ազգի հետ է տեղի ունենում և հատկապես 2020թ. ողբերգական պատերազմից հետո, բոլորովին էլ չի խոսում մեր հավաքական հզոր բանականության և ազգային բարձր գիտակցության մասին։

Հայ ազգը համարյա ամբողջովին ընկղմված է վիրտուալ աշխարհ, սոցցանցեր և այնտեղ է փորձում  քննարկել, գտնել իր և ազգի երջանկությունը, բայց, ինչպես հայտնի է, իրական և վիրտուալ՝ վերացական աշխարհները տարբեր բաներ են ու իրականությունից հեռանալը, նրա հետ չառերեսվելը հատկապես մեր դեպքում կարող է կործանարար լինել ու հանգեցնել ազգային աղետի։

Մեր պատմության մեջ 2020-ի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը ամենածանր, ողբերգական իրադարձություններից մեկն էր, որը կապիտուլյացիա ենք անվանում։

Թվում էր, թե դրանից հետո և մեր մտածողության, և գործողությունների, և ազգային ինքնագիտակցության, ինչու ոչ, և քաղաքական զարգացումներում տեղի կունենան էական փոփոխություններ, և ստերով, իմիտացիաներով իշխանությունը զավթած խմբակը ինքնակամ կհեռանա ու նրա տեղը կգրավի հիրավի ազգային իշխանությունը։

Այստեղ է, որ կատարվեց ամենաանտրամաբանականը, և միգուցե ժողովուրդների պատմության մեջ եզակի դեպքը՝ տառապյալ ազգին արյունալի պարտության տանելուց հետո, նրանք սատանայական հնարքներով կարողացան կրկին խաբել քաղաքականապես ոչ այնքան հասուն ժողովրդին ու դրանով կրկին 2021-ի ամռանը տիրանալ իշխանությանը։

Այդքանից հետո համազգային աղետի իրականացման ալգորիթմը սկսեց հստակորեն գործել՝ նախ թշնամին հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա ու մի քանի նման հարձակումներով օկուպացրեց համարյա Երևանի տարածքին հավասար հայկական հող, մոտ մի տարի առաջ հանձնվեց Բերձորը՝ հարակից գյուղերով ու տրամաբանորեն մյուս քայլը ի վերջո պետք է լիներ Հակարիի կամրջի վրա թուրքական անցակետի տեղադրումը՝ ասել է թե ամբողջական բլոկադան իրականություն դարձնելը։

Այստեղ մի կարևոր դետալ կա: Բանն այն է, որ ՀՀ պարտված իշխանությունները, ովքեր կրկին տիրացել էին իշխանությանը հետևողականորեն կատարում էին ու են այն, ինչ պարտադրվում էր թուրքադրբեջանական տանդեմի կողմից ու այդ բոլորը մեր հանրությանն են ներկայացնում «խաղաղություն» անորոշ ձևակերպմամբ: 2022-ի հոկտեմբերին ՀՀ իշխանությունը միանշանակ խաչ քաշեց Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի վրայով՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ՝ փաստորեն ասելով նաև, որ այդ ամենը ընդամենը տարածքային վեճ է եղել։

Նման հակահայ քայլի իրավունքը ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ մարդկային առումով ՀՀ-ի ոչ մի իշխանության տրված չէր ու չէ։

Ինչևիցե դեպքերը զարգանում էին վերը նշված քայլերի շրջանակում և 2022-ի դեկտեմբերի 12-ին Շուշիի ճանապարհը արգելափակվեց թուրք «էկոակտիվիստների» կողմից, և ի վերջո այն դարձավ Հակարիի անցակետ, որը կտրեց աշխարհի ու ՀՀ-ի հետ կապող միակ երակը։

Ի՞նչ ենք սպասում այսքանից հետո

Հավանաբար, մեր ժողովրդի մի մասը մտածում է, որ հարցին լուծում կտան, ասենք, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ՄԱԿ-ը, մյուս մասը կարծում է, թե տեղի կունենա այսպես կոչված «Անջատում հանուն փրկության» գործողությունը, իսկ մի ստվար հատված գտնվում է անտարբեր, անորոշ վիճակում։

Անկասկած կա մտածող մարդկանց չկազմակերպված, չմիավորված մի տեսակ, որի կարծիքով, առանց զինված պայքարի այս հարցը չի լուծվելու, բայց արի ու տես այսպես մտածող մարդկանց դեմը իսկույն դրվում է պատրաստի պիտակը՝ դուք պատերազմ եք հրահրում։

Այստեղ մի կարևոր իրողություն պետք է անպայման հաշվի առնել. դա այն է, որ հայ-թուրքական պայքարը յուրօրինակ է, բազմաշերտ է ու, ինչպես տեսնում ենք, թուրքը միայն հանդես է գալիս պարտադրողի դիրքերից, հաշվի չի առնում ոչ մի միջազգային օրենք, պայմանավորվածություն, նույնիսկ ՄԱԿ-ի դատարանի որոշում… Ուրեմն նման իրավիճակում ոչ մի դեպքում իրական խաղաղություն լինել չի կարող, ինչքան էլ խոսես խաղաղության մասին, միևնույն է, քո դարավոր թշնամին քեզ հաղթել է ու խոսելու է պարտադրանքով։

Շրջափակումը՝ դրանից ածանցված բոլոր հակամարդկային երևույթները՝ սով, էներգիակիրների անջատում, հիվանդությունների աճ, մարդու սոցիալ-հոգեբանական նվաստացում, դեպրեսիաներ, այս բոլորը Ադրբեջանի համար քաղաքական գործիքներ են արցախահայությանը հպատակեցնելու, Արցախի Ադրբեջանին ինտեգրելու համար, և նրանք այդ ամենը բոլորովին չեն էլ թաքցնում, հավանաբար նախօրոք իմանալով միջազգային կոչվող հանրության և աշխարհի հզորների թուրքամետ կարծիքը։

Աշխարհքաղաքական նոր ճարտարապետության ստեղծման հորձանուտում մեր չափազանց խաղաղասեր կեցվածքով կարող ենք կորցնենլ ամեն ինչ` այդ թվում՝ դարերով փափագած զույգ պետականությունները: Որպեսզի այդպես չլինի, անհրաժեշտ է ուժին ուժով պատասխանել, կեղծ խաղաղություն չխաղալ, բայց միաժամանակ ակտիվ դիվանագիտությամբ, այլ ոչ թե դրա իմիտացիայով զբաղվել ու ինչքան էլ դժվար լինի գտնել բարեկամներ, համախոհներ և դաշնակիցներ։

Հետաքրքիր իրավիճակ է՝ թշնամին նույնն է, նրա գերնպատակը, հային վերացնել՝ անփոփոխ է, իսկ հայի մոտ զարմանալիորեն այլ վիճակ է, նա սպասում է խաղաղության, որը իրականում կրկին ցեղասպանություն է լինելու։

Իրավիճակը մեզ ձեռնտու ընթացքով հնարավոր է միայն այն դեպքում, երբ իշխանափոխությամբ կազմավորենք հիրավի ազգային արհեստավարժ իշխանություն։

Այնպես ստացվեց, որ Սարդարապատից հետո մենք վերածնվեցինք, հզորացանք ու նույնիսկ կարողացանք երկու անկախ պետականություններ ստեղծել։

Այսօր հայոց պետականությունները վտանգված են ու իրավիճակը հատկապես Արցախում օրհասական է։

Իրավիճակի վերլուծությունը հուշում է, որ անխուսափելի է նոր Սարդարապատը՝ մեր լինելիության հերթական ճակատամարտը։

Հ.Գ. Քաղաքական, դիվանագիտական ֆորս մաժորի պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները հրաժարվում են ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից, այլև վախենում են նույնիսկ Արցախ, ինքնորոշում և նման եզրույթներ արտաբերելուց, Արցախի համար օրհասական ժամին դրսից սպասվող օգնության երկու հնարավորություն կա, առաջին, երբ որևէ պետության կամ պետությունների կողմից ճանաչվի ինքնորոշման իրողություն, և երկրորդ ՄԱԿ-ին պետք է խնդրել որպեսզի Արցախի հանրապետությունը վերցնի իր խնամակալության տակ /United Nations trust territory, Вверяемая Территория ООН/: Նման քաղաքական, իրավական գործընթաց հատկապես ապագաղութացման ակտիվ փուլում, բազմիցս կիրառվել է տարբեր երկրների և տարածքների նկատմամբ ու որոշ ժամանակից հետո դրանք իրենց վերջնական նպատակին են հասել։

Չմոռանանք, որ ժամանակին ԽՍՀՄ-ը ստիպված էր ԼՂԻՄ-ը փաստորեն պոկել ԱդրԽՍՀ-ից՝ Արցախում ստեղծելով Կառավարման հատուկ կոմիտե՝ Ա.Վոլսկու ղեկավարությամբ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները Այսօր, 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր Այսօր, 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան Այսօր, 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը Այսօր, 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան Այսօր, 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Այսօր, 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված Այսօր, 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար

Տվյալ բաժնի վերջին նյութերը