16/08/2023 14:57
Մեզ դավադրաբար ջախջախել են, հյուծել այնչափ, որ աղերսանքի ձայներս անգամ չեն հասնում աշխարհին. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան են մեզ սովորացրել երևույթների, որոնց մարդն ու հասարակությունը երբեք չպետք է սովոր լինեն։
Անվտանգության բացակայություն, գերիների ամենօրյա տանջանքների գիտակցում, Արցախի կորուստ, հայրենիքի հանձնում թուրքին, թմրանյութերից անպաշտպան հասարակություն, անկարող պետություն, խեղճացած ընկալում, անտես ապագա։
Այս ամենը «ստացվեց» շատ կարճ ժամանակամիջոցում։ Այդ երևույթները երկար տարիներ մեր իրականությունում չեն եղել։ Այս սարսափելի նախադասությունները նախորդող տասնամյակներին իրենց անընդունելի բովանդակությամբ մեր առօրյան չէին։ Մենք այնքան ուժեղացած հասարակություն էինք, ազգ ու պետություն, որ մեր ցեղասպանված նախնիների համար արդություն էինք պահանջում աշխարհից։
Հիմա հայի ցեղասպանության սպառնալիքը վերապրում ենք մենք։
Ամենին արդեն գումարվել է հաստատված այսօրվա սարսափը՝ սովը։
Հիմա մեզ դավադրաբար ջախջախել են, հյուծել այնչափ, որ աղերսանքի ձայներս անգամ չեն հասնում աշխարհին»։