16/08/2023 12:00
ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստին ընդառաջ ՀՀ-ն առնվազն հրապարակային դիվանագիտության մեջ աշխատանք չի կատարել, քարոզչական դաշտում կատարված «աշխատանքը» ձգտում է 0-ի․ Քաղաքագետ
ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստը լինելու է «0-ական արդյունքով»։ Այդպես է կարծում քաղաքագետ Արա Պողոսյանը։
«ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստին ընդառաջ, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունն առնվազն հրապարակային դիվանագիտության մեջ աշխատանք չի կատարել, քարոզչական դաշտում կատարված «աշխատանքը» ձգտում է 0-ի, միջազգային լրատվամիջոցների հետ կատարված աշխատանքը ձգտում է 0-ի, Հերմինե Գևորգյանի և իր ընկերների կատարած աշխատանքն ավելի տեսանելի է, քան ողջ պետական քարոզչական միջոցների, միջազգային գործընկերների հետ կատարված աշխատանքը ձգտում է 0-ի, ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հետ տարվող հրապարակային և ոչ հրապարակային աշխատանքի մասին կարելի է լռել։
Այսքանից հետո ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստից։ Ըստ էության, լինելու է նիստ «0-ական արդյունքով», իսկ Արցախում մահանում է մարդ սովիահարության արդյունքում», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։