16/08/2023 23:02
Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Օգոստոսի 17-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում օգոստոսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 17-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ, օգոստոսի 18-21-ը՝ 12-15մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Oգոստոսի 18-ին և 20-ի կեսօրից հետո, 21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան 2-3մ/վ, օգոստոսի 16-ին, 17-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վ, օգոստոսի 18-21-ը և ամպրոպի ժամանակ՝ 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։