16/08/2023 11:13
Ստեփանակերտը պետք է իր տեսլականը պատրաստի և ներկայանա Բաքվի հետ բանակցություններին. Մարուքյան
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության բանաձևը միջազգային մեխանիզմ է, որն ինքնին արդեն երաշխիք կլինի երկխոսության, Լեռնային Ղարաբաղի անվտանգության իմաստով:
Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի օրակարգին, այո՛, իրենց հայտարարած օրակարգն ինտեգրացիան է:
Այս հանդիպմանը Լեռնային Ղարաբաղն ունի իր օրակարգը և իր օրակարգով է ներկայանալու: Հիմա մենք անդադար քննարկում ենք Ադրբեջանի օրակարգը:
Մենք պետք է խոսենք մեր օրակարգից, իրավունքների և անվտանգության մեր փաթեթը, մեր տեսլականը պատրաստենք: Խոսքը Հայաստանի մասին չէ, խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է»,- ասել է նա՝ հավելելով, որ ԼՂ ներկայացուցիչները պետք է այդ տեսլականն ունենան։