16/08/2023 22:38
Մեքսիկայում՝ ծովի ափին մոտ 3 տոննա թմրանյութ է հայտնաբերվել
Մեքսիկայի առափնյա պահպանության ծառայությունը Գեռերո և Կինտրանա Ռոո նահանգների ափերի մոտ հայտնաբերել է գրեթե 3 տոննա կոկաին և 150 լիտր վառելիք, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները երեք տարբեր գործողությունների ընթացքում հայտնաբերել և առգրավել են ավելի քան 2,8 հազար կիլոգրամ կոկաին, մոտ 150 լիտր վառելիք»,- նշված է հաղորդագրությունում։
Գերատեսչության հայտնած տվյալներով՝ թմրանյութը փաթեթավորված է եղել հաստ պարկերի մեջ, իսկ վառելիքը եղել է տարաների մեջ՝ ծովում և ափին գտնվող նավակների վրա։ Թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու կասկածանքով երեք անձ է ձերբակալվել։