16/08/2023 22:20
Շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի թիմը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում 6 խաղափուլից հետո Հայաստանի թիմը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Թիմը հաղթել է 5 խաղափուլերում, պարտվել` 1-ում: Մեր շախմատիստների անհատական արդյունքները.
Ռոբերտ Փիլիպոսյան՝ 5 միավոր
Էրիկ Գասպարյան՝ 3,5 միավոր
Բենիկ Ագասարով՝ 4,5 միավոր
Նվարդ Հայրապետյան՝ 4 միավոր
Վաղը Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Չինաստանը, որն այժմ օլիմպիադայի առաջատարն է: