16/08/2023 19:56
Հիվանդությունները, որոնք հայտնվում են Պենտագոնի հետաքրքրության տիրույթում, համաճարակի ու համավարակի են վերածվում․ ՌԴ ՊՆ
ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության մեջ հստակ միտում կա՝ հիվանդությունները, որոնցով հետաքրքրվում է Պենտագոնը, հետագայում համաճարակի են վերածվում, հայտարարել է ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովը։
«Հստակ միտում է նկատվում․ Պենտագոնի հետաքրքրության տիրույթում հայտնված հիվանդությունների հարուցիչները, օրինակ՝ COVID-19, թռչնի գրիպ, խոզերի աֆրիկյան ժանտախտ, հետագայում տարածվում, համաճարակի են վերածվում, օգուտ են քաղում և շահառու դառնում ամերիկյան դեղագործական ընկերությունները»,- ասել է Կիրիլովը՝ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Պենտագոնը չվերահսկվող, երկակի նշանակության հետազոտություններ է իրականացնում՝ շրջանցելով Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունները։