16/08/2023 16:36
ԿԽՄԿ-ն ստացել է նամակ Հելեն Դադայանի ընտանիքից` նրա մարմինը Արցախ տեղափոխելու հարցով
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ստացել է նամակ Հելեն Դադայանի ընտանիքից` նրա մարմինը Արցախ տեղափոխելու հարցով: Այս մասին 24News-ի հետ զրույց ասել է ԿԽՄԿ խոսնակ Զառա Ամատունին՝ նշելով.«Մենք պատրաստակամ ենք մեր լիազորությունների շրջանակում աջակցել ընտանիքին, որպեսզի աղջկա մարմինը տեղափոխվի Արցախ»:
Հելենը Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում 11 մարդու կյանք խլած վթարի զոհերից մեկն է, ում հարազատները շրջափակված Արցախում են։