16/08/2023 09:22
«Ժողովուրդ». ԱԺ քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին նիստ կհրավիրի, հեռավար կապով կխոսի Արցախի նախագահը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին նիստ կհրավիրի, որի ժամանակ այս անգամ կխոսի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ի դեպ, նրա մասնակցությամբ նիստը կիրականացվի հեռավար կապի միջոցով, քանի որ Հարությունյանը Արցախում է՝ շրջափակման մեջ։ Նկատենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ևս խոստացել է գալ քննիչ հանձնաժողով, սակայն հստակ օրն ու ժամը չի ասել։
Բանն այն է, որ Հարությունյանի չներկայանալը ու քաղաքական իշխանությունից սրտնեղելը կապված է իր նկատմամբ հարուցված քրեական գործով, որով դեռ նախաքննական մարմինը վերջնական որոշում չի կայացրել: Դեռ փորձում են գնահատական տալ՝ ՊԲ նախկին հրամանատարը թերացել է, թե ոչ»։