16/08/2023 13:14
Խաղաղապահների տեղակայման վայր հասնելու և չգիտեմ ինչ անելու համար վառելիք կա, իսկ հղիին ծննդատուն հասցնելու համար չկա, հա՞․ Դավիթ Ղահրամանյան
Շրջաններից հիվանդին շտապօգնության մեքենայով մայրաքաղաք հասցնելու համար վառելիք չկա, իսկ, ասենք, Հակարիի կամուրջ հասնելու համար տասնյակ ավտոբուսների համար կա՞, ֆեյսբուքյան իր էջում այդ հարցն է բարձրացրել լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
«Ռուս խաղաղապահների տեղակայման վայր հասնելու և այնտեղ չգիտեմ ինչ անելու համար, պարզվում է, կա, իսկ հղի կնոջը ծննդատուն հասցնելու համար չկա հա՞։
Էս ինչ եք անում, պարոնա՛յք», - գրել է նա։