17/08/2023 19:15
Մի շարք երկրների կողմից Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է․ Արցախի ԱԳ նախարար
Այն, որ ստեղծված իրավիճակին անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, արդեն ողջունելի է, այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ անդրադառնալով Արցախի հարցով երեկ հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստի արդյունքներին։
Ղազարյանը շնորհակալութուն հայտնեց այն երկրների ներկայացուցիչներին, ովքեր հստակ ձակերպումներ են տվել Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը, սակայն անթույլատրելի համարեց որոշ երկրների ներկայացուցիչների կողմից Լաչինի միջանցի և այլ երթուղիների միջև հավասարության նշան դնելու գնահատականները։
«Մտահոգություն ունենք՝ մի շարք երկրների կողմից փորձեր են կատարվել հավասարության նշաններ դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների, տրանսպորտային կոմունիկացիաների միջև, ինչը անթույլատրրելի է և չի համապատասխանում 2020 թվականի եռակողմ փաստաթղթով սահմանված պարամետրերին, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքին»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը։