17/08/2023 17:49
Արցախի ԱԺ նախագահն ու պետնախարարը քննարկել են շրջափակման պայմաններում պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր
Օգոստոսի 17-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է Արցաի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, տեղեկացնում են Արցախի խորհրդարանից։
«Պետնախարարը ներկայացրել է Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանք մեղմելու ուղղությամբ Կառավարության կողմից իրանականացվող աշխատանքները։
Քննարկվել են նաև պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր, անդրադարձել պետական պահուստային միջոցների և հնարավորությունների բավարարվածության աստիճանին»,- նշված է հաղորդագրությունում: