17/08/2023 20:43
Դաշտավանի վնասված կամրջի հատվածում մեքենաները երթևեկելու են մեկ ուղեմասով
Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) - Մասիս - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Դաշտավան բնակավայրում գտնվող վնասված կամրջի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն։
Ինչպես տեղեկացնում են ճանապարհային դեպարտամենտից, մեքենաները երթևեկելու են մեկ ուղեմասով։ Կամրջի հատվածում սահմանվել է անցման հերթականություն։