17/08/2023 21:52
ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային, մինչև նա հաղթի․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային՝ մինչև նա հաղթի պատերազմում, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավո քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Օսլոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Reuters-ը։
«ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, մինչև նա հաղթի պատերազմում»,- ասել է Ստոլետնբերգը՝ ի պատասխան հակամարտության դադարեցման և ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց Կիևի կողմից տարածքային զիջումների գնալու հնարավորության մասին հարցի։ Այդպիսի թեզ ավելի վաղ հնչեցրել էր ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի պետը։
Անդրադառնալով Ուկրաինայի հակահարձակողական գործողություններին, Ստոլտենբերգն ասել է․ «Ուկրաինացիները կայուն առաջ են ընթանում, թեև իրավիճակը խիստ անորոշ է մնում»
Նշենք, որ օգոստոսի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի ղեկավար Սթիան Յենսենը շվեդական Verdens Gang թերթին ասել էր, որ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե համաձայնի զիջել տարածքները, որոնք այժմ հրաժարվում է ճանաչել որպես Ռուսաստանի մաս: