Հույս ունեմ, որ բանաձևերն ու որոշումները, որոնք կընդունվեն ՄԱԿ ԱԽ-ում քննարկումից հետո, կլինեն ավելի որոշիչ, կոշտ և կոնկրետ․ Ռուբեն Վարդանյան

17/08/2023 16:41

Հույս ունեմ, որ բանաձևերն ու որոշումները, որոնք կընդունվեն ՄԱԿ ԱԽ-ում քննարկումից հետո, կլինեն ավելի որոշիչ, կոշտ և կոնկրետ․ Ռուբեն Վարդանյան


Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով Արցախում ադրբեջանական պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակն ու անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկմանը:

Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև՝ որոշ կրճատումներով:

«Дождь» – Սկզբում խնդրում եմ ներկայացնել մանրամասներ սովամահության հետևանքով մահացած տղամարդու դեպքի մասին: Ի՞նչ է հայտնի այդ մասին:

Ռուբեն Վարդանյան– Մինչև սովամահության այս դեպքը այլ դեպքեր ևս եղել են: Երկու երեխաներ են մահացել այն պատճառով, որ նրանց մայրը գնացել էր ուտելիքի հետևից և ուշացել: Հայտնի՝  «Այն նույն Մյունխհաուզենը» ֆիլմում հերոսուհին ասում էր՝ «մի՞թե պետք է սպանել մարդուն՝ հասկանալու համար, որ նա ողջ է».  արդյոք մարդիկ պետք է մահանա՞ն, որ աշխարհը հասկանա, որ Արցախում սարսափելի աղետ է և մի՞թե զանգվածային մահեր պետք է լինեն, որ աշխարհը վերջապես արձագանքի արդեն 8-9 ամիս փաստացի շարունակվող շրջափակմանը:

Այո, այս մահը սարսափելի ողբերգություն է, դա օրինակներից մեկն է, թե ինչ է կատարվում այստեղ ամեն օր: Ադրբեջանն ասում է՝ մենք պատրաստ ենք ապրանքներ մատակարարել: Ի՞նչ մթերքներ պետք է մատակարարվեն Ադրբեջանի կողմից, որ մարդիկ վստահ լինեն՝ դրանք թունավորված չեն, դրանք չեն հանգեցնելու ինչ-որ հիվանդությունների կամ այլ հետևանքների՝ առկա անվստահության մակարդակի պայմաններում: Երբ պարզապես Կարմիր խաչի մեքենայով մեկնող հիվանդ մարդուն հնարավոր է առևանգել և մեղադրել, նույն կերպ բոլորիս կարելի է մեղադրել: Այստեղ ողբերգություն է, և աշխարհը մինչև վերջ չի գիտակցում, թե ինչ ծանր իրավիճակ է. շուրջ 30 հազար երեխաներ չեն կարողանում դպրոց գնալ, որովհետև չկա սնունդ, չկան հիգիենայի պարագաներ, չկա տրանսպորտ: Սա ողբերգություն է բոլոր ուղղություններով, որը միջազգային հանրությունն արհամարհում է:

«Дождь» – Մեր հեռուստադիտողները հարցնում են, և ես էլ եմ միանում հարցին՝ խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից  և, որպես հարցի շարունակություն՝եղել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, բայց իրականում մենք տեսնում ենք, որ վերջին ամիսներին, վերջին տարիներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարդ, կոնֆլիկտային իրավիճակներում չի կարողանում միջնորդի դերում հանդես գալ, տեսնում ենք, որ պատերազմի ավարտից հետո՝ գրեթե արդեն երեք տարի, այդտեղ հայտվել են ռուս խաղաղապահներ, բայց նրանք չեն ազդում իրավիճակի վրա, չեն ազդում շրջափակման վրա։ Դուք ասում եք՝ աշխարհն ուշադրություն չի դարձնում, բայց մենք տեսնում ենք, որ աշխարհն ամբողջությամբ ներգրավված է Ուկրաինայի սարսափելի պատերազմում և գիտակցաբար, թե անգիտակցաբար, չունի ուժ, ուշադրություն և ժամանակ։ Ինչպիսի՞ ելք կարող է լինել հիմա։

Ռուբեն Վարդանյան– Իմ պատկերացմամբ՝ մի քանի բան կա, որ պետք է անել։ Առաջինը՝ միջազգային հանրության կողմից կոշտ պահանջ ներկայացվի Ադրբեջանին, ընդ որում՝ ոչ միայն միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես զարմացած եմ, թե ինչպես են Ադրբեջանում գործող միջազգային ընկերությունների աշխատակիցներն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, հանգիստ աշխատում են, հարկեր են վճարում և լրացուցիչ եկամուտ ապահովում Ադրբեջանի համար, որպեսզի նա էլ ավելի ուժեղ ճնշում գործադրի մեզ վրա։

Պետք է ճնշում լինի պետությունների վրա, որպեսզի նրանք  էլ իրենց հերթին պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։

Անհրաժեշտ է օդային միջանցք բացել, և տարբեր միջոցներով՝ կլինեն օդապարիկներ, դրոններ,  դեղորայք և սնունդ  հասցնել այստեղ:

Պետք է զանգվածային բողոք լինի մարդասիրական  կազմակերպությունների կողմից, որոնք անհանգստացած են աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող հումանիտար դեպքերով:  Սա  ևս այդպիսի դեպք է. 120 hազար մարդ է այստեղ ապրում, մարդկային ամեն կյանք, ամեն երեխայի կյանքն անգին է։

Ես պարզապես ցանկանում եմ դիմել մայրերին, որոնք հիմա նայում են այս հաղորդումը: Նրանք կհասկանան, որ սա վերաբերում է այն երեխաներին, որոնք զրկվում են ապագայի հնարավորությունից։ Այդ պատճառով ճնշումը պետք է լինի հումանիտար կազմակերպությունների, միջազգային տարբեր կառույցների կողմից, որոնք հնարավորություն ունեն ասելու, որ սա բնական աղետ չէ՝ երկրաշարժ կամ ճանապարհի քանդում, այս իրավիճակը ստեղծվել է, քանի որ ցանկանում են լուծել իրենց քաղաքական խնդիրները՝ մարդկանց համար ստեղծելով անտանելի կենսապայմաններ։ Ճնշումը շատ պարզ ձևով կարող է արտահայտվել՝  հանցագործին չարժանացնելով ձեռքսեղման: Իմ կարծիքով, սա ամենակարևոր ճնշումն է մարդու համար, երբ հասկանում է, որ իր արածը չի ընդունվելու նորմալ մարդկանց կողմից, լինել մերժված, ճնշվել բոլոր այն հայտնի մարդկանց կողմից, որոնք պետք է ասեն՝ այս երեխաները, որոնք պարզապես ցանկանում են ապրել, սովորել և ապրել իրենց օրենքներով, ավանդույթներով, չեն կարող ոչնչացվել, որովհետև քաղաքական ռեժիմը  կարծում է՝ ինքը դրա իրավունքն ունի։

«Дождь» – Նախօրեին կայացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվում էր նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու այնտեղ ստեղծված իրավիճակը։ Այս քննարկումից ինչ-որ արդյունք և միջազգային արձագանք կա՞։

Ռուբեն Վարդանյան– Առաջինը՝ հենց այն փաստը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակում քննարկվում է հարցը, ցույց է տալիս, որ այն փակված չէ՝ չնայած Ադրբեջանը ցանկանում էր ներկայացնել, թե դա իր ներքին գործն է։ Ոչ, դա ձեր ներքին խնդիրը չէ, այլ միջազգային հանրության խնդիրն է։

Երկրորդը՝ այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանն ստանձնել է, պետք է կատարվեն, և ես ուրախ եմ, որ շատ երկրներ հնչեցրեցին, որ անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ երթևեկություն Լաչինի միջանցքով, որի մասին փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանը, որը հիմա խաղաղության պայմանագրի մասին է խոսում: Հարց է առաջանում՝ եթե չեք պատրաստվում կատարել այդ եռակողմ հայտարարության պահանջները, ի՞նչ վստահության մասին կարելի է խոսել այն պայմաններում, երբ վերջին 35 տարիների ընթացքում այսքան զոհ է եղել։ Այստեղ մարդիկ վախի մեջ են ապրում՝ հասկանալով, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրենց՝ Արցախում ապրողներին, երկու տարբերակ է թողնում՝ էթնիկ զտում կամ ցեղասպանություն։

Այնպես որ, այն, որ միջազգային հանրությունը քննարկում է խնդիրը, կարևոր է։ Հույս ունեմ, որ բանաձևերն ու որոշումները, որոնք կընդունվեն այս քննարկումից հետո, կլինեն ավելի որոշիչ, կոշտ և կոնկրետ։ Ամեն դեպքում պետք է հստակ գիտակցել, որ սա միայն հումանիտար աղետ չէ. հումանիտար աղետն ստեղծվում է, որպեսզի քաղաքական ճնշում գործադրվի այն մարդկանց ճակատագրի վրա, որոնք 35 տարի առաջ ասել են, որ իրենք ուզում են ապրել ինքնուրույն՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս։ Այդ պատճառով այս հարցը փակված չէ, և չի փակվելու՝ հակառակ Ադրբեջանի բոլոր ջանքերին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/11/2024 22:34 Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառները 06/11/2024 22:17 Նեթանյահուն զանգահարել է Թրամփին 06/11/2024 21:58 Լարսում կուտակումներ են. 300-ից ավելի հայկական բեռնատար սպասում է իր հերթին 06/11/2024 21:41 Պատրաստ ենք պատասխան հարված հասցնել Իսրայելին․ Ֆադավի 06/11/2024 21:21 Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին 06/11/2024 21:04 Որ հայ ծանրորդներն են մասնակցելու աշխարհի առաջնությանը 06/11/2024 20:47 Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալներ բերեց աշխարհի առաջնությունից․ Ինչպես են դիմավորել մարզիկներին ու մարզիչներին 06/11/2024 20:30 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա 06/11/2024 20:12 Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն՝ ովքեր են իրեն դիմել Աղազարյանի որդու գործով․ Armlur.am 06/11/2024 19:53 Ինչու էր խափանվել Telcell-ը 06/11/2024 19:37 Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվեց աշխատանքից 06/11/2024 19:20 Որոնք են էնտերովիրուսային վարակների հիմնական հարուցիչները 06/11/2024 19:03 Եվրոպական երկրները ցանկանում են ապագայում էլ Ուկրաինայի տարածքով ռուսական գազ ստանալ․ Նովակ 06/11/2024 18:45 Սահմանափակումը վերացվեց․ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն վարել «Իմնեմնիմի» պոդքասթը (Տեսանյութեր) 06/11/2024 18:15 Փաշինյանը կնոջ հետ մեկնեց Բուդապեշտ 06/11/2024 17:59 Միացյալ Նահանգները կարող է նպաստել, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ տրվի․ Պեսկով 06/11/2024 17:42 Հարազատ եղբայրը դոնոր է հանդիսացել և փրկել քրոջ կյանքը 06/11/2024 17:26 ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ նոր նախագահից պահանջում է չաջակցել Իսրայելին 06/11/2024 17:09 Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք կշարունակենք իրագործել ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը․ Փաշինյանը՝ Թրամփին 06/11/2024 17:00 Վարժանք է անցկացվելու Նոյեմբերյանի Բարեկամավան բնակավայրում 06/11/2024 16:45 Ալեքս Սահակյանը և Սոնա Կրկյաշարյանը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության առաջատարներից են 06/11/2024 16:24 Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից. Քաղաքապետարան 06/11/2024 16:12 Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ կստանա 06/11/2024 16:07 Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե Վարդանյան 06/11/2024 16:01 Ալիևն առաջարկել է օկուպացված Շուշիում հատուկ ներկայացուցիչ նշանակել 06/11/2024 15:52 ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների. «Փյունիկ»-ի հայտարարությունը 06/11/2024 15:40 Տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո 06/11/2024 15:32 Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողով 06/11/2024 15:12 Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտության է ենթարկվել 06/11/2024 15:11 «Օզոն» ընկերությանը պատկանող «Ford Transit»-ը կողաշրջվել է 06/11/2024 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք 06/11/2024 14:59 Աննա Հակոբյանը Մարիամ Փաշինյանից նոր լուսանկարներ է հրապարակել 06/11/2024 14:56 Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ 06/11/2024 14:53 Եվրահանձնաժողովի նախագահը շնորհավորել է Թրամփին՝ կոչ արել միասին աշխատել ուժեղ անդրատլանտյան ծրագրի համար 06/11/2024 14:39 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում 06/11/2024 14:39 ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 06/11/2024 14:18 Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆ 06/11/2024 14:06 Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա. Գևորգ Պապոյան 06/11/2024 13:56 Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում. Գևորգ Պապոյան 06/11/2024 13:49 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին 06/11/2024 13:37 Օդի ջերմաստիճանը դարձյալ կնվազի 06/11/2024 13:32 ԱՄՆ-ում և Վրաստանում ժողովուրդը կամք ցուցաբերեց, իսկ ՀՀ ժողովուրդը հանձնվեց, ինքը չի որոշում իր ճակատագիրը. Ստեփան Դանիելյան 06/11/2024 13:12 ԱԺ հանձնաժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը 06/11/2024 12:43 Թրամփը շնորհավորանքներ է ստանում. Ուկրաինայի նախագահը նշել է՝ անհամբեր սպասում է անձամբ շնորհավորելու 06/11/2024 12:40 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները «Վարդան Աճեմյանի» անվան դրամատիկական թատրոնին փոխանցեցին սպասված նվերը (Տեսանյութ) 06/11/2024 12:37 Ամերիկան ​​«թևակոխելու է ոսկե դար». Թրամփը հայտարարել է, որ Աստված իրեն մահափորձից «հենց այնպես չի փրկել» 06/11/2024 12:33 Քայլաշ Սաթյարթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության երեխայակենտրոն քաղաքականությունը 06/11/2024 12:28 Ուկրաինայի կողմից կռված հայ վարձկանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում 06/11/2024 12:23 Մաղթում ենք, որ Ադրբեջանի պատմական հաղթանակը մոտ ապագայում ամրապնդվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Էրդողան 06/11/2024 12:20 «Բա ե՞րբ էլի կգաք խոսենք». Ալեն Սիմոնյանը փողոցում քաղաքացիների հետ հետաքրքիր զրույցի է բռնվել 06/11/2024 12:15 Ի՞նչ սպասել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից, ինչպե՞ս կազդեն հայ-ամերիկյան հարաբերությունների վրա 06/11/2024 12:08 Հնարավոր կլինի պարզել և որոշել ծառի տարիքը, հատման վաղեմությունը, կտրման պահին նրա կենսական վիճակը և աճի տեղանքը 06/11/2024 12:04 Սնուփ Դոգի պահանջով համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացվել. Factor.am 06/11/2024 12:01 Գազի լիցքավորման խաբեություն. լրագրողի ահազանգը՝ «Լճափ» բենզալցակայանից 06/11/2024 11:57 Հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում. կայացել է Ալիև-Էրդողան հանդիպում 06/11/2024 11:53 Այսօր պատմություն ենք կերտել, սա պարզապես խելահեղություն է. ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփ 06/11/2024 11:50 Խարդախության դեպք՝ Երևանում․ «Ռոյալ Մյուզիք Հոլլ»-ի երգչուհու բանկային քարտից հափշտակել են խոշոր չափի գումար 06/11/2024 11:39 Ամերիկայի ժողովուրդն այս գիշեր Դոնալդ Թրամփին փոփոխությունների «բյուրեղյա մանդատ» է տվել. Իլոն Մասկ 06/11/2024 11:32 Հակոբ Սիմիդյանը չի մեկնելու Լոնդոն՝ «Չելսի»-«Նոա» խաղը դիտելու. Հերքում 06/11/2024 11:30 Մակրոնն ու Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը 06/11/2024 11:22 Դոնալդ Թրամփի կողմնակիցները նշում են իրենց հաղթանակը. սպասվում է Թրամփի ելույթը (Տեսանյութ) 06/11/2024 11:15 Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 06/11/2024 11:11 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք (Տեսանյութ) 06/11/2024 11:10 Հանրապետականները մեծամասնություն են ստանում Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում 06/11/2024 11:07 Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից 11-ամյա երեխան «Գլխուղեղային վնասվածք»-ով տեղափոխվել է Երևան 06/11/2024 10:58 Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում. The Hill 06/11/2024 10:57 Կոմիտասի պողոտայում 26 և 27 տարեկան օտարերկրացիների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով 06/11/2024 10:56 Իրանում Հայաստանի նկատմամբ կարծիքի ձևավորման հարցում լուրջ ազդեցություն ունեցողները Երևանում են 06/11/2024 10:53 Ադամ Շիֆն ընտրվեց ԱՄՆ Սենատոր՝ Քալիֆորնիայից 06/11/2024 10:47 Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Արմեն Աշոտյան 06/11/2024 10:45 Լիլիթ Մակունցն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիայի ընտրատեղամասեր 06/11/2024 10:38 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում 06/11/2024 10:35 Երևանի և Անկարայի հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան 06/11/2024 10:33 «Ժողովուրդ». ՀԿ-ները պահանջում են հրապարակավ գնահատական տալ Ալեն Սիմոնյանի վարվելակերպին 06/11/2024 10:23 Բարերար Կարեն Վարդանյանը 119 մլն. դրամ աջակցություն է տրամադրել ռազմամարզական 2 վարժարաններին (Տեսանյութ, Լուսանկարներ) 06/11/2024 10:06 Ադրբեջանի ԱԽ քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթե բռունցքով»․ Աբրահամյան 06/11/2024 09:59 «Ժողովուրդ». ՔՊ-ականներն իրենց միջոցներո՞վ են պատրաստվում մեկնել Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու 06/11/2024 09:51 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին ե՞րբ են պատրաստվում «հարցաքննել» 06/11/2024 09:45 «Հրապարակ». Սիսիանի նորընտիր ղեկավարը «կարևոր» որոշում է կայացրել. հարազատ քեռուն պատվոգիր է հանձնել 06/11/2024 09:43 «Ժողովուրդ». ԱԺ հյուրասիրությունների պայմանագրում 20 գրամ սև ձկնկիթը վերնագրված է «պետության կարիքների համար» 06/11/2024 09:42 «Հրապարակ». Ինչու են որոշել մինչև ապրիլ երկարաձգել արցախցիներին տրվող սոցիալական ծրագիրը 06/11/2024 09:40 «Ժողովուրդ». Մի շարք ՔՊ-ականներ կկանչվեն դատարան 06/11/2024 09:37 «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանի տեղակալն Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի համանախագահ. նման կարգավիճակ բուհերի պատմության մեջ չկա 06/11/2024 09:33 «Ժողովուրդ». «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերության դեմ արշավ է սկսվել 05/11/2024 22:31 ՔՊ-ն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներ է առաջադրել 05/11/2024 22:07 Ե՞րբ է պետք սկսել ծանրալսության բուժումը 05/11/2024 21:44 Ռուսաստանն ու Ամերիկան պատասխանատու են աշխարհի ճակատագրի համար․ Լավրով 05/11/2024 21:11 Հայաստանին անհրաժեշտ է իրավիճակի լրջությունը սթափ գնահատող և բացառապես սեփական ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություն․ Արտակ Զաքարյան 05/11/2024 20:55 Ուկրաինան ցանկացել է գրավել Կուրսկի ատոմակայանը, հարձակումը կանխվել է․ ՌԴ ՊՆ 05/11/2024 20:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ալֆորվիլի քաղաքային իշխանության և Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին 05/11/2024 20:25 Լարսը փակ է բեռնատարների համար 05/11/2024 20:10 Լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը. ՀՅԴ Բյուրո 05/11/2024 19:50 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց 05/11/2024 19:38 Միգրեն․ Նոպայի պատճառները 05/11/2024 19:22 Պաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն 05/11/2024 19:05 Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը 05/11/2024 18:53 Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը միաժամանակյա խաղաշար են անցկացրել 28 մասնակիցների հետ 05/11/2024 18:38 Մեր երիտասարդությունը, կարծես, որդնել է. Եթե շարունակեն չնկատել իրենց շուրջ կատարվողը, դատապարտված են լքել Հայաստանը. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ) 05/11/2024 18:28 «Խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Բաքուն պատասխան առաջարկներ է ուղարկել 05/11/2024 18:13 Շառլ Միշելը կոչ է անում կանխել երրորդ համաշխարհային պատերազմը