17/08/2023 12:08
Նախարարի հետ պայմանավորվել ենք, որ լրջորեն պետք է զբաղվենք դրանով. Փաշինյանը՝ ճանապարհների պատշաճ սպասարկման մասին
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհների կահավորմանը և նշեց, որ դա շատ մեծ խնդիր է:
«Նախարարի հետ պայմանավորվել ենք, որ լրջորեն պետք է զբաղվենք դրանով: Ճանապարհի կառուցման հաջորդ պահից պետք է պատշաճ սպասարկում իրականացվի, դա ճանապարհի կյանքը երկարացնելու մասին է և, հետևաբար, պետական միջոցները խնայելու և, իհարկե, նաև պետության վարկանիշի, մարդկանց հարմարավետության ու ճանապարհային երթևեկության անվտանգության մասին է խոսում»,- նշեց նա: