17/08/2023 12:17
Փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները ողբերգական վթարը կանխարգելելու համար. Փաշինյան (Տեսանյութ)
«Ճանապարհների պատշաճ սպասարկման ուղղությամբ պետք է միջոցներ ձեռնարկենք, մանավանդ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո: Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ հենց դեպքից անմիջապես հետո մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները՝ վթարը կանխարգելելու համար: Առաջին միտքն այն էր, որ եթե վարորդների փաստաթղթերի հետ կապված իրավիճակն այն չէ, մենք կարող էինք վերապահումներ իրականացնել ոստիկանությանը, թե ինչու այս ճանապարհին չեք հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն, սակայն արագ արձգանքեցինք, որ և՛ վարորդական իրավունքներն են իրավազոր․․․, ընդ որում, մենք մենք վարորդների խախտումների հետագիծն ենք դուրս բերել, ոչ մի առանձնահատուկ բան չկա, չենք էլ կարող ասել, որ նրանք առանձնահատուկ խախտումների հակված են եղել: Այնպիսի խախտումներ են եղել, որ յուրաքանչյուր վարորդի հետ էլ տեղի կունենա»,- կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: