17/08/2023 10:40
Բերման են ենթարկել «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանին և մի քանի անդամների
ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Երևանի Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին, ֆեյսբուքյան էջում գրել է նույն կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։
Վերջիններս փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։