17/08/2023 12:20
Եթե արձանագրվի խախտում, ապա փորձագետը կասի, թե ով է մեղավոր. Քյարամյանը՝ Շիրակի ողբերգական վթարի մասին
Շիրակի մարզում տեղի ունեցած դեպքի մասով նշանակված է փորձաքննություն, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը:
«Փորձաքննությունից կհասկանանք, թե կա՞՞ արդյոք խախտում, եթե արձանագրվի խախտում, ապա փորձագետը կասի, թե ով է մեղավոր»,-նշեց նա:
Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե նոր արտառոց տեղեկություն, բացի նրանից, որ մինչև այս պահն ունեցել ենք, դուրս բերված չէ: