17/08/2023 14:46
ՄԱԿ-ի կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որևէ մեկն անուշադրության չմատնվի․ ՀՀ ԱԳ նախարար
ՄԱԿ-ի կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որևէ մեկն անուշադրության չմատնվի, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը կիսվելով Միրզոյանի ելույթով՝ գրել է․«4 տարեկան Էդվինը, 6 տարեկան Անաստասիան, 7 տարեկան Մարիան, 5 տարեկան Դավիթը, 5 տարեկան Տաթևը, 8 տարեկան Սամվելը և շատերը դեռ հույս ունեն, որ անուշադրության չեն մատնվի»։