17/08/2023 20:01
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչները կարող են խուսափել մահապատժից․ Associated Press
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում ահաբեկչական գրոհի կազմակերպիչներից Խալիդ Շեյխ Մուհամեդը և նրա 4 հանցակիցները կարող են խուսափել մահապատժից, եթե համաձայնվեն ընդունել իրենց մեղքը, հայտնել է Associated Press (AP)-ը՝ նշելով, որ այդ մասին նշված է ահաբեկչության զոհերի հարզատներին ուղարկված նամակներում, որոնք հայտնվել են գործակալության ձեռքի տակ։
AP-ի հայտնած տվյալների համաձայն՝ ԱՄՆ գլխավոր դատախազությունը քննարկում է մեղադրյալների հետ մինչդատական համագործակցության համաձայնագրերի հարցը․ եթե հնարավոր լինի նրանց հետ պայմանավորվել, «մահապատիժը կբացառվի»։
Նշվում է, որ այսպիսի ծանուցմամբ ու բովանդակության նամակներ են ուղարկվել ահաբեկչությանը զոհ գնացածների ընտանիքներին, իսկ զոհերի հարազատները դժգոհություն են հայտնել այսպիսի մոտեցման կապակցությամբ։