17/08/2023 11:55
Դա ընդունելի ու ընկալելի չէ. Փաշինյանն այցելել է Մեծամորի թանգարան ու գոհ չէ աշխուժությունից (Տեսանյութ)
«Երբ ես Մեծամորում թանգարան էի այցելել, հարցրեցի, թե ո՞նց է, կա՞ աշխուժություն, ասացին՝ հա, ահակին աշխույժ ա: Հարցրեցի, թե այդ օրն ինչքա՞ն մարդ է եկել, ընդ որում, արդեն օրվա երկրորդ կեսն էր, ասացին՝ 24 մարդ է եկել»,-կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա զարմացավ, որ դա համարվում է աշխուժություն. «Դա ընդունելի ու ընկալելի չէ, մանավանդ այդ որակի թանգարանի համար: Եթե այդ թվերը նույնիսկ տասնապատկվեն, մենք չենք կարող համարել, որ այդտեղ աշխուժություն կա: Այդ այցից հետո հանձնարարեցի, որ ճանապարհը նորոգեն, որպեսզի միջազգային զբոսաշրջիկներին, հյուրերին այնտեղ տանելու համար անհարմարություններ չստեղծվեն:
Ցավոք, գյուղի անունը չեմ հիշում, մարզպետն այստեղ է թող ասի, թե որ գյուղն էր: Հա Տարոնիկ, այսինքն՝ Տարոնիկից մինչև թանգարան շատ լավ նորոգված ա և հիմա մնում է մայրուղուց մինչև այդ նորոգված հատվածը նորոգենք և ամբողջությամբ կունենանք իդեալական ճանապարհ, մանավանդ, որ Երևան-Արմավիրն էլ այցելեցի, արդեն նորոգման աշխատանքները սկսվել են: Գործնականում զբոսաշրջային ընկերությունները այս տարվա արդյունքներով Երևանից մինչև Մեծամորի թանգարան իդեալական ճանապարհ կունենան: Հույս ունեմ, որ ամեն ինչ ժամանակին կիրականացվի, դա էլ հաջորդ պռոբլեմն է»,-նկատեց նա: