17/08/2023 22:08
Ամերիկան նոր համավարակ է ստեղծում․ ՌԴ ՊՆ
Միացյալ Նահանգները նախապատրաստվում են հաջորդ համավարակի ստեղծմանը և ուսումնասիրում են վիրուսների նոր մուտացիաներ, հայտարարել է ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովը։
«ԱՄՆ, ինչպես 2019 թվականին, սկսել է նախապատրաստվել նոր պանդեմիայի՝ վիրուսների մուտացիաներ ուսումնասիրելով։ Չենք բացառում ԱՄՆ-ի կողմից այսպես կոչված պաշտպանական տեխնոլոգիաների կիրառումը՝ հարձակողական, ինչպես նաև համաշխարհային կառավարման նպատակներով՝ կենսաբանական բնույթի ճգնաժամային իրավիճակ ստեղծելու միջոցով»,- ասել է Կիրիլովը՝ ճեպազրույցի ժամանակ։
ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովը նշել է, որ այդպիսի ուղղվածություն է որդեգրել 2023 թվականին ԱՄՆ-ում ստեղծված՝ Համավարակների նախապատրաստության ու արձագանքման քաղաքականության ծառայությունը, որը ղեկավարում է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ առողջապահության և կենսաանվտանգության գծով գլխավոր տնօրեն, ռազմաօդային ուժերի պահեստազորի գեներալ-մայոր Պոլ Ֆրիդրիխսը։