17/08/2023 15:56
Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ պայմանագիր է կնքվել. ո՞վ է գնորդը
Բրիտանական Chaarat Gold կազմակերպությունը Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառել է հայկական «Լիճքվազ» ՓԲԸ–ի (Լիճքվազի հանքի արդյունահանողն է. խմբ.) հետ փոխկապակցված Gold Mining Company–ին։ Տեղեկությունը հայտնում է Chaarat–ի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը։
«Որոշումը պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի բարձրացման հետևանքով աճող ծախսերով և հնարավոր կորուստներով։ Գործարքի ավարտը սպասվում է 2023 թվականի 4-րդ եռամսյակում կամ 2024 թվականի առաջին եռամսյակում` բաժնետերերի և կարգավորող մարմինների կողմից հաստատվելուց հետո», - ասված է հաղորդագրությունում։
Կապանի հանքը Հայաստանի խոշորագույն ոսկու հանքերից է` ոսկու, արծաթի, պղնձի և ցինկի խտանյութերի պաշարներով: