18/08/2023 22:00
Մակարոնեղեն․ Օգուտն ու չարաշահման վնասն օրգանիզմին
Մակարոնեղենի դասական բաղադրություն շատ պարզ է․ պարունակում է ընդամենը երկու հիմնական բաղադրիչ՝ ալյուր (սովորաբար ցորեն) և ջուր։ Առավել օգտակար է համարվում կոշտ ցորենից ստացված մթերքը։ Այն ավելի դիետիկ է, քանի որ ունի բավականին ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչը նշանակում է, որ երկար ժամանակով հագեցնում է քաղցը։ Բայց ցորենի փափուկ սորտերից պատրաստված արտադրանքը ավելի լավ է ամբողջությամբ հեռացնել սննդակարգից, քանի որ այն ոչ մի օգուտ չի բերում օրգանիզմին, կարող է նույնիսկ նպաստել ավելորդ կիլոգրամների ավելացմանը:
Արագ հագեցնելը լավ մակարոնեղենի միակ առավելությունը չէ։ Մակարոնեղենըւ շատ օգտակար է մեր մարսողական համակարգի համար, քանի որ պարունակում է բջջանյութ և սննդային մանրաթելեր, որոնք հեշտացնում են մարսողությունը և ստամոքսում սննդի կլանումը։Բջջանյութը նաև օգնում է մաքրել աղեստամոքսային տրակտը և հեռացնել տոքսինները մարմնից:
Մակարոնեղենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին B, որը կարևոր դեր է խաղում օրգանիզմի կենսագործունեության մեջ։ Այս խմբի վիտամինները ներգրավված են հիմնական նյութափոխանակության գործընթացներում, կարգավորում են մարսողական համակարգի գործունեությունը, ինչպես նաև հսկայական ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա: Օրգանիզմում B վիտամինի պակասը կարող է հանգեցնել քնի լուրջ խանգարումների, էներգիայի և տրամադրության կորստի, քրոնիկական հոգնածության և ավելի լուրջ առողջական խնդիրների:
Մակարոնի տեսակները պարունակում են տրիպտոֆան՝ ամինաթթու, որն անհրաժեշտ է դեպրեսիվ խանգարումների կանխարգելման և լավ տրամադրությունը պահպանելու համար։ Մակարոնը հարուստ է նաև տոկոֆերոլով, որը հայտնի է որպես վիտամին E: Այս նյութը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, ինչպես նաև կարևոր դեր է խաղում կանանց վերարտադրողական համակարգի աշխատանքի մեջ: Տոկոֆերոլն օգնում է բարելավել մաշկի, մազերի և եղունգների առողջությունը, ինչպես նաև դրանց տեսքն ու վիճակը:
Բարձր որակի մթերքի մեջ պարունակվող երկաթը անհրաժեշտ է արյան շրջանառության համակարգի աշխատանքի և նորմալ հեմոգլոբինի պահպանման համար:
Խիտ աղացած մակարոնեղենը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը երկարաժամկետ հեռանկարում դրականորեն է ազդում արյան անոթների և սրտի վրա։
Ընդհանուր առմամբ, հիմնական կողմնակի ազդեցությունները նկատվում են հենց փափուկ ալյուրով մակարոնեղենի չարաշահումից։ Այսպիսով, սննդի ավելցուկը կարող է առաջացնել շաքարախտի և սիրտ-անոթային որոշ հիվանդությունների զարգացում։
Անբարեխիղճ արտադրողը կարող է փորձել խաբել սպառողին ապրանքի մասին ոչ ճիշտ տեղեկատվություն տրամադրելով: Եթե եփելու ընթացքում հայտնաբերում եք, որ մակարոնեղենը ստացել է տհաճ սպիտակ երանգ, կորցրել է իր ձևը, ուրեմն պատրաստվել է ցորենի ալյուրից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։