18/08/2023 15:56
Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը. Դեսպան
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու քաղաքի ունեցած խնդիրներին ու առկա հնարավորություններին։
Դեսպանությունից հայտնում են, որ նա հանդիպել է համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի տեղակալի հետ և տեղի գործարարների հետ քննարկել տեղական տնտեսության ու զբոսաշրջության հետ կապված հարցերը։ Դեսպան Քվինը տպավորված էր գեղեցիկ բնաշխարհով ու բնության գրկում ժամանցի ուշագրավ հնարավորություններով, որոնց շնորհիվ Ջերմուկը հայտնի է որպես սիրված զբոսաշրջային ուղղություն։
Դեսպանը հանդիպել է նաև տեղի պաշտոնատար անձանց հետ, դիտարկել անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Դեսպանը հանդիպել է Վայոց Ձորի մարզպետի, ԵՄ դիտորդական առաքելության և տեղի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։
Դեսպան Քվինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։