18/08/2023 10:15
Դատախազություն են ներկայացել Քոչարյանի որդու ընտանիքի ներկայացուցիչը և Սեդրակ Առուստամյանը․ Sputnik Արմենիա
«Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչը, ինչպես նաև Լևոն և Սիրուշո Քոչարյանների ներկայացուցիչն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացել են դատախազություն։
«Իրավասու մարմինը ներկայացած անձանց տրամադրել է ուսումնասիրությունների արդյունքներով հավաքված նյութերը` առաջարկելով օրենքով նախատեսված ժամկետում ծանոթանալ և դիրքորոշում ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ»,– ասված է դատախազության պատասխանում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։