18/08/2023 17:33
Ուկրաինայի Գերագույն Ռադայում կքննարկեն պոռնոգրաֆիան ապաքրեականացնելու մասին օրինագիծը
Ուկրաինայի Գերագույն Ռադայի քննարկմանն է ներկայացվելու պոռնոգրաֆիան ապաքրեականացնելու մասին օրինագիծը, այդ մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը՝ Տելեգրամի իր ալիքում գրելով, որ օրինագծի համար 25 պատգամավորներ են ստորագրել։
Պատգամավորն ավելի վաղ ևս անդրադարձել էր այս նախաձեռնությանը՝ մանրամասնելով, որ օրինագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել միայն այն դեպքերի համար, երբ պոռնոգրաֆիան տարածվում է՝ առանց նյութերում պատկերված անձանց համաձայնության։ Օրենքի նախագծի հեղինակները կարծում են, որ այդպիսով հնարավոր կլինի թեթևացնել իրավապահ համակարգի ծանրաբեռնվածությունը՝ նման բնույթի գործեր քննելիս։
Օրենքի նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ մտցնել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներում։
2022 թվականի ամռանն էլ Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված նախաձեռնության ներքո, որով առաջարկվում էր օրինականացնել պոռնոգրաֆիան և էրոտիկան, հավաքվել էր «անհրաժեշտ» առցանց 25 000 ստորագրություն։