18/08/2023 10:33
Դեռ ամբողջական ինֆորմացիա չունեմ. Կապանի քաղաքապետը՝ օդանավակայանին կրակելու և հասցված վնասի մասին
Այսօր ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի, օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։
Aysor.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշեց, որ դեպքի առնչությամբ ոչինչ չի կարող ասել. «Քաղաքին վնաս չի եղել: Դեռ ամբողջական ինֆորմացիա չունեմ, թե օդանավակայանին ինչ վնաս է հասցվել»:
Հարցին՝ քաղաքում կրակոցներ լսվե՞լ են՝ Փարսյանը նշեց. «Ո՛չ, չեն լսվել»:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով այցելել էր Սյունիք, եղել Կապանի օդանավակայանում և հայտարարել, որ այսուհետ կանոնավոր չվերթեր կիրականացվեն այնտեղից: