18/08/2023 12:06
Աննա Արևշատյանը նախկինում 3 ամսով դատապարտված է եղել. ինչի՞ համար են նրան մեղադրել
Aysor.am-ի տեղեկություններով՝ համացանցում տարածված սահմռկեցուցիչ տեսանյութի կինը՝ Գավառ քաղաքի բնակչուհի Աննա Արևշատյանը, նախկինում գտնվել է կալանքի տակ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2017 թվականի դեկտեմբերի 12-ին դատապարտվել է 3 ամիս ազատազրկման, կալանքի տակ է եղել, մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Աննա Արևշատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ-ից մինչև 2017թ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Հովիկ Խեչյանը առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հարկադիր աշխատանքների կատարման մեջ։