18/08/2023 12:13
Հայաստանի շախմատի թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը
Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի 8-րդ խաղափուլից հետո Հայաստանի թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Մեր շախմատիստները նախորդ երկու մրցափուլերում 2:2 հաշվով են ավարտել հանդիպումները Չինաստանի և Ադրբեջանի թիմերի հետ:
8-րդ խաղափուլից հետո լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Չինաստանի թիմ
2-րդ տեղ՝ Թուրքիայի թիմ
3-րդ տեղ՝ Հայաստանի թիմ
Օլիմպիադայի ավարտին մնացել է 1 խաղափուլ: Վաղը Հայաստանի մրցակիցը կլինի Ղազախստանի առաջին թիմը: