19/08/2023 17:55
Ռուսաստանն ու Աբխազիան 10-օրյա զորավարժություններ կանցկացնեն
Աբխազիայի 4 շրջաններում Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ կանցկացվեն, որոնք կտևեն 10 օր, հայտարարել է Աբխազիայի պաշտպանության նախարարությունը։
«Աբխազիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համատեղ պատրաստության պլանի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը Գուլրիփշի, Օչամչիրայի, Տկուարչալի և Գալի շրջաններում անցկացվելու են հատուկ մարտավարական, թռիչքային և մարտական վարժանքներ՝ զորքերի պատրաստության համար»,- նշված է Աբխազիայի ՊՆ հաղորդագրությունում։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակը զորքերի դաշտային պատրաստության մակարդակի բարձրացումն է, նրանց գործողությունների համակարգումը՝ մարտական առաջադրանքների կատարման ընթացքում։