19/08/2023 18:09
ԵԱՏՄ երկրները հաջողությամբ հաղթահարում են Արևմուտքի սահմանած անօրինական պատժամիջոցների հետևանքները․ Ստարկով
ԵԱՏՄ հաջողությամբ հաղթահարում է Ռուսաստանի և Բելառուսի դեմ Արևմուտքի սահմանած անօրինական պատժամիջոցների հետևանքները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրասիական տնտեսական ինտեգրման վարչության պետ Ալեքսանդր Ստարկովը։
«Հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի և Բելառուսի դեմ ակտիվորեն կիրառվում են անօրինական սահմանափակումներ, սակայն ԵԱՏՄ երկրները միասին հաջողությամբ դիմակայում են դրանց։ Ընդ որում, դա արվում է իրավական դաշտի շրջանակում։ Խոսքը պատժամիջոցները շրջանցելու մասին չէ, այլ դրանց բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու մասին, այդ թվում՝ ԵԱՏՄ մեր դաշնակիցների համար»,- ասել է նա։
Դիվանագետը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ վերաբերող ԵԱՏՄ երկրներին։
«2016 թվականից ի վեր Հայաստանի ու Ղրղզստանի ՀՆԱ-ն աճել է հավելյալ 1,5 տոկոսային կետով, Բելառուսինը՝ 4,9, Ղազախստանինը՝ 0,5։
Ցուցանիշները կարող են այնքան էլ նշանակալից չթվալ, սակայն պետք է նկատի ունենալ, որ վերջին տարիներին տնտեսական ոլորտում տուրբուլենտությունը շատ մեծ ազդեցություն են ունեցել, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի համար»,- ասել է Ստարկովը։
«ԵԱՏՄ շրջանակում շատ համատեղ ձեռնարկություններ են ստեղծվել, աճում է փոխադարձ ներդրումների ծավալը․ այն մոտ 16 միլիարդ դոլարի է հասնում, իսկ փոխադարձ առևտուրը 2022-ին նոր ռեկորդ է սահմանել՝ 83,3 միլիարդ դոլար»,- ամփոփել է նա։